Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները փետրվարի 27-ին երկամսյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն ԱՄՆ-ում:
Միացյալ Նահանգներ են մեկնելու Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը՝ մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ: Punch Boxing Promotions-ի հայ բռնցքամարտիկները շուրջ 2 ամիս կմարզվեն եւ սպարինգ մենամարտեր կանցկացնեն Միացյալ Նահանգներում:
Բռնցքամարտիկների առաջիկա մենամարտերի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: