Կալանքը գրավով փոխարինելու ցուցանիշներն աճում են․ դատախազությունը՝ թվերով - RadioVan.fm

Онлайн

Կալանքը գրավով փոխարինելու ցուցանիշներն աճում են․ դատախազությունը՝ թվերով

2019-02-26 18:31 , Право, 1548

Կալանքը գրավով փոխարինելու ցուցանիշներն աճում են․ դատախազությունը՝ թվերով

2018թ. ընթացքում մեղադրյալի կալանավորման կամ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունների հիմնավորվածության ապահովման ուսումնասիրության շրջանակներում վերլուծության է ենթարկվել կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման պրակտիկան։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Պարզվել է, որ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2018թ. ներկայացված և դատարանների կողմից բավարարված 808 միջնորդությունից 168-ի կամ 20,8%-ի պարագայում կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

Համեմատության համար նշենք, որ 2017թ. կայացվել է գրավի կիրառման 78 որոշում, այսինք 2018թ. 115%-ով աճել է գրավի կիրառման ցուցանիշը:

Նման կտրուկ աճը պայմանավորված է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների բավարարման ցուցանիշի բարելավման հանգամանքով:Այլընտրանքային խափանման այս միջոցը կիրառելու մասին 2018թ. կայացված 168 դատական ակտերից 84-ի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, ինչը նշանակում է, որ այդ որոշումների ուղիղ 50 տոկոսի դեպքում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները համաձայնել են դատարանների կողմից կայացված՝ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշումների հետ: Իսկ ներկայացված վերաքննիչ բողոքներից բավարարվել է 18-ը կամ 21,4%-ը:

Էականորեն աճել են նաև կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննության արդյունքում գրավ կիրառելու որոշումները:Մասնավորապես 2018թ. ընթացքում դատարան ներկայացված և բավարարված՝ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություններից 56-ի պարագայում կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Մինչդեռ 2017թ. գրավ է կիրառվելկալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություններից 15-ի քննության արդյունքում, ինչը 41-ով կամ 273%-ով քիչ է 2018թ. համեմատությամբ: Այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման որոշումների ավելացման միտումը բխում է անազատության հետ չկապված խափանման միջոցների, այդ թվում նաև գրավի կիրառման պրակտիկայի ընդլայնմանը նպաստելու՝ ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած քրեական քաղաքականությունից:

2018թ. հուլիսի 12-ին կայացած ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել էր խափանման միջոց ընտրելու հարցի քննարկման յուրաքանչյուր դեպքում պարտադիր դիտարկել անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման հնարավորության հարցը, իսկ խափանման միջոց կալանքի կիրառման կամ այդ խափանման միջոցի կիրառման ժամկետների երկարացման միջնորդությունների քննության ընթացքում, գնահատելով քրեական գործի՝ փաստական տվյալների հիման վրա մեղադրյալի կողմից ազատության մեջ մնալու պայմանների խախտման ռիսկերը, դիտարկել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառմանը չառարկելու հնարավորությունը:Այդուհանդերձ՝ կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ 2018թ. ընթացքում դատարանների կողմից մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը շատ դեպքերում թույլատրելի է համարվել անհիմն և ոչ բավարար պատճառաբանություններով՝ չընդունելով մեղադրող կողմի ներկայացրած առարկությունները: Մասնավորապես՝ գրավի կիրառումը թույլատրելի է համարվել նաև այն դեպքերում, երբ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրվել քրեական դատավարության մասնակիցների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու կամ մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականության առկայությամբ: Նման դեպքում գրավի կիրառումն իրավաչափ լինել չի կարող, քանի որգրավը, որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց, չի կարող երաշխավորել դրանց հնարավոր կատարման բացառումը: Նշված արձանագրումները վերահաստատվել են դատարանների համար կիրառության համար պարտադիր՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում: Եվ չնայած այդ հանգամանքին՝ ստորադաս դատարանները շատ դեպքերում նշված նախադեպային դիրքորոշմանը չեն հետևում և, պարտավոր լինելով հանդերձ, չեն պատճառաբանում, թե ինչու վերոհիշյալ նախադեպային դիրքորոշումը կոնկրետ դեպքում չի կիրառվում:

Նման մոտեցման հետևանքներն արդեն իսկ զգալի են: Մասնավորապես 2018թ. արձանագրվել է 6 դեպք, երբ կալանքի միջնորդությունը մերժելու (3 դեպք),կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը մերժելու (2 դեպք) և գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու (1 դեպք) դատական ակտի հիման վրա մնալով ազատության մեջ՝ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ: Նշված 6 դեպքերից 3-ի պարագայում անձը, մնալով ազատության մեջ, կատարել է նոր հանցանք, 1-ի պարագայում խուսափել է քննությունից, 2-ի պարագայում ապօրինի ազդեցություն է գործադրել քրեական դատավարության մասնակիցների վրա:Նշված 6 դեպքերից 5-ով մեղադրյալները կրկին կալանավորվել են, իսկ 1-ով՝ քննությունից խուսափող անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նրա նկատմամբ կրկին որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Лента

Рекомендуем посмотреть