Մշակույթի նախարարությունը մտադիր է լուծարել, վերակազմավորել և վերակազմակերպել իր ենթակայության տակ գտնվող մոտ երկու տասնյակ պետական ոչ առևտրային կազմակերպություններ (ՊՈԱԿ), այդ թվում՝ «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն»-ը, «Հայաստանի երգի պետական թատրոն»-ը, «Երևանի կամերային պետական թատրոն»-ը, «Երևանի կամերային երաժշտական թատրոն»-ը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ն, «Կոմիտասի անվան ազգային քառյակ»-ը, «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն»-ը, «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ կինոստուդիա»-ն։
Ցուցակում ընդգրկված կազմակերպությունների ղեկավարները վրդովված են․ իրենց հետագա ճակատագրի մասին տեղեկացել են մամուլից։
Լիաննա Մարգարյանն է զրուցել նրանցից մի քանիսի հետ։
Մանրամասները՝ աուդիոռեպորտաժում