Ամերիկացի մասնագետները սինթեզել են դեզօքսիռիբոնուկլեինաթթվի՝ ԴՆԹ-ի արհեստական մոլեկուլը, հաղորդում էScience պարբերականը:
Հատկանշական է, որ Երկիր մոլորակի բոլոր կենդանի օրգանիզմների ԴՆԹ-ի ինֆորմացիան կոդավորվում է 4 տառերի միջոցով, սակայն արհեստական մոլեկուլում գիտնականներն ավելացրել են եւս 4 տառ (տառ կամ մոնոմեր՝ պոլիմերային մոլեկուլների կազմում կրկնվող օղակ):
Գիտնականները հայտարարում են, որ ԴՆԹ-ի արհեստական մոլեկուլը տարբերակներից մեկն է՝ ինչպիսի տեսք կունենար այլմոլորակայինի նուկլեինաթթուն:
Սինթետիկ մոլեկուլն ունակ է կրել գենետիկ ինֆորմացիա եւ մուտացիայի ենթարկվել՝ առանց իր հատկությունները փոփոխելու:
Գիտնականները հայտարարում են, որ բնութագրիչները բավարարում են հիմնական պահանջները դարվինյան էվոլյուցիան ապահովելու համար: