Սյուրռեալիզմ (ֆր.՝ surréalisme – վերիրականություն)․ մշակութային շարժում է գեղանկարչության, քանդակագործության և գրականության մեջ, որը սկիզբ է առել քսաներրորդ դարի 20–ական թվականներին, և հայտնի է այդ ուղղության մի քանի անդամների կոնցեպտուալ արվեստի գործերով և գրվածքներով։ Սյուրռեալիստների աշխատանքները աչքի են ընկնում անսովոր, հանելուկային և անսպասելի լուծումներով և զուգադրություններով, թեև շատ սյուրռեալիստ նկարիչներ և գրողներ արվեստի այս ուղղությունը առաջին հերթին համարում են «մարդկային փիլիսոփայության և հոգևոր ներաշխարհի արտահայտման շարժում»։
Իսկ եթե խոսել հանելուկների և սիմվոլիզմի՝ խորհրդավորության և քողարկված խորհրդանիշների մասին համաշխարհային արվեստի և հատկապես գեղանկարչության մեջ վերջին հարյուրամյակի ընթանցքում, ապա անպայման պետք է հիշել հանրահայտ բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտին, որը իբրև իր ստեղծագործության հիմնական ուղղություն ընտրել էր «անհամադրությունների համադրելիությունը» և առատ օգտագործում էր տարատեսակ ակնառու և թաքնված խորհրդանիշեր, որոնք և դարձան նկարչի այցեքարտը։
Ինքը Մագրիտը չափազանց համեստ մարդ էդ․ շատերը նրա կյանքը համարում են միապաղաղ և ձանձրալի։ Նա նախընտրում էր մեկուսի կյանք, երբեք չէր ճանապարհորդում, անգամ շատ հազվադեպ էր տանից դուրս գալիս։ Դրան հակառակ՝ նրա ստեղծագործական տաղանդը, երևակայության ուժը չէին ճանաչում ոչ մի սահման, չնայած դրան, որ Մագրտի ստեղծագործական լեզուն բավականին զուսպ էր՝ «քչախոս»։
Մագրիտի նկարներին բնորոշ է առանձնահատուկ, առաջին հայացքից գրեթե անխռով ոճը։ Նա նկարում է սովորական առարկաներ, որոնք, սակայն, ի տարբերություն այլ սյուրռեալիստների, գրեթե երբեք չեն կորցնում իրենց «առարկայականությունը»՝ չեն տարրալուծվում, չեն վերածվում սեփական ստվերների։ Սակայն այդ առարկաների տարօրինակ համադրությունը զարմացնում է և ստիպում մտածել։
Ինքը նկարիչը իր ստեղծագործական մոտեցումը հաճախ անվանում էր «կախարդական իրատեսություն», և չէր սիրում, երբ նրան դասում էին սյուրռեալիստ նկարիչների շարքերում։
Նա սովորական երևույթների նկատմամբ դրսևորում է արտասովոր մոտեցում․նրա նկարները պարունակում են անսովոր ենթատեքստեր, որոնք ծանոթ գաղափարներին տալիս են նոր իմաստներ։ Մագրիտի նպատակը, իր իսկ ներկայացմամբ, դիտողին մտածել ստիպելն է։ Դրա պատճառով նկարչի աշխատանքները հաճախ հիշեցնում են գլուխկոտրուկներ, որոնք ամբողջությամբ լուծել հնարավոր չէ, քանի որ դրանք առաջադրում են հարցեր կեցության էության մասին։ Մագրիտը միշտ խոսում է տեսածի խաբուսիկության, դրա թաքնված խորհրդավորության մասին, որը սովորաբար մենք չենք նկատում։
Որոշ դրվագներ նկարչի կենսագրությունից
Ռենե Մագրիտը ծնվել է 1898 թվականի նոյեմբերի 21-ին բելգիական Լեսին քաղաքում։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է արդյունաբերական Շառլեռուա քաղաքում։
1912 թվականին նրա մայրը խեղդվել է Սամբրա գետում, ինչը, ըստ էության, մեծ ներգործություն է ունեցել դեռահասի և ապագա նկարչի վրա՝ նա եղել է այդ միջադեպի պատահական ականատեսը, թեև պետք չէ նաև գերագնահատել այդ իրադարձության ազդեցությունը նկարչի ստեղծագործությունների վրա։ Մանկությունից Մագրիտի հիշողության մեջ պահպանվել են նաև այլ, ոչ այդքան ողբերգական, սակայն առեղծվածային դեպքեր, որոնք նրա հավաստմամբ իրենց արտացոլումն են գտել իր ստեղծագործությունների մեջ։
18 տարեկան հասակում Ռենե Մագրիտըդառնում է Բրյուսելի գեղարվեստի թագավորական ակադեմիայի ուսանող, բայց երկու տարի անց կիսատ է թողնում ուսումը և անցնում է աշխատանքի Բրյուսելի թերթի արտադրության գործարանում՝ որպես պաստառների և գովազդի նկարիչ։ 1926 թվականին նա ստեղծում է «Շփոթված ձիապանը» նկարը, իսկ մեկ տարի անց Բրյուսելում կազմակերպեց իր առաջին ցուցահանդեսը։ Քննադատները և այցելուները բավականին սառը ընդունեցին և՛ նորաթուխ սյուրռեալիստին, և՛ նրա կտավները։
«Շփոթված ձիապանը»
Անհաջող բեմելից հետո Մագրիտը թողնում է աշխատանքը և ուղևորվում Փարիզ, որտեղ ծանոթանում է այն ժամանակվա աամենահայտնի սյուրռեալիստ նկարիչների հետ։ Շփումը նրանց հետ էապես փոխում է երիտասարդ նկարչի պատկերացումները արվեստի մասին, ներգործում է նրա գեղարվեստական ոճի և ձեռագրի վրա, որոնք արմատապես տարբերվում էին սյորռեալիզմի ընդունված գեղարվեստական լեզվից։ Սակայն արդյունքում Մարգիտը ոչ թե կորցրեց իր անհատականությունը, այլ կարողացավ ձեռք բերել իր յուրահատուկ ոճը, որով հայտնի են նրա նկարները։
Բայց Մարգիտի առավել կարևոր դերը արվեստի պատմության մեջ կայանում է նրանում, որ նա առաջինն էր, ով նկարների հարթությունում տեղավորեց բառեր, քանի որ կարծում էր, որ գեղանկարչությունն ու բառը ունեն ընդհանուր գծեր։ Նկարչի նորարարությունը Եվրոպայում ըստ արժանվույն չգնահատվեց, մինչդեռ Ամերիկայում արժանացավ ամենաբարձր գնահատականների։ Դրա համար էլ հենց Միացյալ Նահանգներում, որտեղ ներկայումս գտնվում է նկարչի աշխատանքների մեծ մասը, Ռենե Մագրիտը լայն ճանաչում ստացավ և էապես ազդեց նկարիչների ապագա սերունդների վրա։
Հարկ է նշել, որ Մագրիտը ոչ միայն հանելուկների մեծ վարպետ էր, այլ նաև սիմվոլիզմի։ Իր ամբողջ ստեզծագործական կյանքի ընթացքում նա օգտագործում էր մի շարք առարկաներ, որոնք հետևողականորեն հայտնվում էին նրա կտավներում։ Դրանք են՝ ծխամուրճը, խնփձորը, վարդը, ձիապանը, գլխարկը (bowler hat), սավանը, որի տակ նկարիչը երբեմն թաքցնում էր իր հերոսների դեմքերը։
Հայտնի է նկարչի աշխատանքների մի շարք, որոնցում նա սովորական առարկաների տակ գրում է՝ դա այդ չէ։ Հատկապես հայտնի է «Պատկերների դավաճանություն» նկարը, որում պատկերված է ծխամուրճ «Սա ծխամուրճ չէ» գրությամբ։ Այդ կերպ Մագրիտը ևս մեկ անգամ հիշեցնում է դիտողին, որ առարկայի պատկերը բուն առարկան չէ։
«Պատկերների դավաճանություն»
Նկարչի խորհրդավոր գլխարկը
Ըստ վիճակագրության, նկարչի երկու հազար կտավներից մոտ հիսունի վրա նա օգտագործել է մի ուշագրավ դետալ՝ եվրոպական կոշտ գլխարկ, որը դարձավ Մարգիտիստեղծագործության առանձնահատկությունը:
Նման գլխարկները սկսեցին արտադրել 19-րդ դարի երկրորդ կեսից՝ հատուկ բրիտանական միջին խավի համար։ Իսկ 20-րդ դարի սկզբին դրանք դարձան նորաձև և շատ տարածված՝ դառնալով տղամարդկանց զգեստապահարանի պարտադիր մասը։
Առաջին անգամ սև վերարկույով և գլխարկով կերպարը Մարգիտի նկարում հայտնվում է դեռ 1926 թվականին՝ «Միայնակ անցորդի մտորումները» կտավում։ Դրանից հետո գրեթե 40 շարունակ Մարգիտը կարճատև դադարներից հետո վերադառնում է սև եվրոպական գլխարկով տղամարդու կերպարին։ Նկարչի ստեղծագործության ուսումնասիրողները ոչ առանց հիմքերի նկատեցին դրանում հենց հեղինակի կերպարը։
«Միայնակ անցորդի մտորումները»
Երբ հիթսունական թվականներին նման գլխարկները այլևս նորաձև չէին, Մարգիտի «գլխարկային թեման» դուրս է գալիս առաջին պլան․ իրատեսական ոճով նկարված սև կոշտ գլխարկը դառնում է խորհրդավորության, անանունության խորհրդանիշ։
Որպես վերջաբան
Եվ վերջում պետք է նշել, որ Մարգիտն իր հետքը թողել է ոչ միայն արվեստում։ Նրա հերոսների կերպարները հաճախակի օգտագործվում են ժամանակակից բրենդերի մարկետինգային արշավներում։ Մագրիտը լավ գիտեր, ինչպես տպավորություն գործել, դարձնել տեսարանը անմոռանալի։ Նա շատ հաճախ թաքցնում է իր հերոսների դեմքերը, թույլ տալով դիտողին հնավորություն ստանալ ինքնուրույն երևակայել և վայելել պատրանքը։
Թարգմանեց և պատրաստեց Թամարա Խաչատրյանը։