ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) վեցերորդ կայազորային քննչական բաժնումքննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի մահվան հանգամանքները:
«2019թ. փետրվարի 24-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշ-Այգեպար ավտոճանապարհի 2.5 կմ հատվածի հարակից տարածքում գտնվող «Տավուշ» կոչվող ջրամբարից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի՝ ազատ հերթափոխում գտնվող պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի դին՝ «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ ջրահեղձ եղած վիճակում»,-հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումնապահովելու ուղղությամբ: