Ստամբուլում հայկական եկեղեցիներից մեկի պատերին կրկին ռասիստական գրություններ են հայտնվել - RadioVan.fm

Онлайн

Ստամբուլում հայկական եկեղեցիներից մեկի պատերին կրկին ռասիստական գրություններ են հայտնվել

2019-02-25 13:45 , Общество, 1246

Ստամբուլում հայկական եկեղեցիներից մեկի պատերին կրկին ռասիստական գրություններ են հայտնվել

Պոլսո Հայոց պատրիարքությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ահազանգել է Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին ու դռան վրա արված գրությունների մասին, որոնք պարունակում են ատելության խոսք և ռասիստական բնույթի են, տեղեկացնում է ermenihaber-ը։

Հայոց պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ հիշյալ գրություններն անգլերեն և արաբերեն են։ Թաղային խորհրդի անդամները, փետրվարի 23-ին ուշ երեկոյան նկատելով այդ գրությունները, անմիջապես տեղյակ են պահել Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանին։

Տեսագրությունը և նկարները ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժին։

Հիշեցնենք, որ վերջերս նմանատիպ մեկ այլ դեպք էր պատահել Ստամբուլի Բաքըրքոյ շրջանի Ծնունդ Ս. Աստվածածնի եկեղեցու հետ։ Եկեղեցու պատերն ամբողջովին պատվել էին գրաֆիտիներով և գրություններով։

Ermenihaber.am-ի թղթակցի բարձրացրած ահազանգի արդյունքում եկեղեցու պատերը իսկույն մաքրվել էին։ Դժվար է ասել, թե որքան երկար դեռ կմնային այդ գրությունները եկեղեցու պատերին, եթե հարցը նման հնչեղություն չստանար և չլուսաբանվեր։

Лента

Рекомендуем посмотреть