Онлайн

Պետք է շարունակենք նույնությամբ. Հենրիխ Մխիթարյան

2019-02-25 13:55 , Спорт, 415

Պետք է շարունակենք նույնությամբ. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով, «Արսենալ»-ի ֆուտբոլիստները պետք է շարունակեն նույնությամբ գործել հաջող արդյունքի համար:

«Հրաշալի առաջին խաղակես ստացվեց: Մենք չէինք խփի առաջին գոլը և Լենոյի հրաշալի «սեյվ»-ը չլիներ: Մենք պետք է շնորհակալ լինենք մեր դարպասապահին: Երկրորդ կեսում հակառակորդն ավելի շատ ընդգրկվեց խաղի մեջ, և մենք չկարողացանք իրացնել մեր հնարավորությունները», - Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Արսենալի» պաշտոնական կայքը:

Ըստ Մխիթարյանի` «Արսենալ»-ի ֆուտբոլիստների համագործակցությունը հրաշալի է ստացվում: «Մենք պետք է շարունակենք նույն կերպ գործել և կենտրոնանալ հաջորդ խաղի վրա»,-ասել է հայ կիսապաշտպանը:

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրում «զինագործները» սեփական հարկի տակ ընդունեցին «Սաութհեմփթոն»-ին: Հանդիպման մեկնարկից ընդամենը 7 րոպե անց «Արսենալ»-ն առաջ անցավ հաշվի մեջ: Հենրիխ Մխիթարյանի հարված-փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Լակազեթը: Ընդամենը 10 րոպե անց Մխիթարյանն արդեն ինքը կրկնապատկեց հաշվի տարբերությունը՝ 2:0 հօգուտ «զինագործների»: Երկրորդ կեսին հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ, և ի վերջո հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2:0:

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: «Արսենալ»-ն այս հաղթանակից հետո բարձրացավ մրցաշարային աղյուսակում և այժմ 53 միավորով 4-րդ հորիզոնականում է:

Лента

Рекомендуем посмотреть