Փաշինյանի տիկնոջ հիմնադրամին գումարներ են նվիրաբերել Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի տիկնոջ հիմնադրամին գումարներ են նվիրաբերել Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը

2019-02-25 12:52 , Общество, 2490

Փաշինյանի տիկնոջ հիմնադրամին գումարներ են նվիրաբերել Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը

Քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող մարդկանց օգնելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ Աննա Հակոբյանի կողմից 2018թ.-ին հիմնադրված«City of smile» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամին, որի խորհրդի կազմում ընդգրկված են «Իմ քայլ»-ը դաշինքի պատգամավորներ, բժիշկներ, բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նվիրատատվություններ են կատարել նախկին և ներկա պատգամավորներ, գործարարներ Սամվել Ալեքսանյանն ու Գագիկ Ծառուկյանը։

Մասնավորապես, գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը 2018.թ-ին հիմնադրամին գումար է փոխանցել իրեն պատկանող 4 ձեռնարկությունների անունից․ «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամ՝ 10 միլիոն դրամ, «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ՝ 2 միլիոն դրամ, «Սիթի» ՍՊԸ՝ 2 միլիոն դրամ, «Նատալի ֆարմ» ՍՊԸ՝ 3 միլիոն դրամ։

2018թ.-ին հիմնադրամին գումար են փոխանցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը: Փաշինյանի կնոջ ղեկավարած հիմնադրամին գումար է փոխանցվել նաև «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Երևանի կոնյակի գործարան»-ի անունից, ընդհանուր առմամբ, 14 մլն դրամ։

Հիմնադրամի կայքում հրապարակված ցանկից տեղեկանում ենք, որ հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է եղել. գումարի չափը կազմել է 51,000,000.00 ՀՀ դրամ:

«City of smile» հիմնադրամին նվիրատվություն է կատարել նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, նվիրաբերված գումարի չափը շուրջ 100 հազար ԱՄՆ դոլար է։

Лента

Рекомендуем посмотреть