Գիտնականները հաշվարկել են կլիմայական աղետի հետևանքով առաջին կորուստները - RadioVan.fm

Онлайн

Գիտնականները հաշվարկել են կլիմայական աղետի հետևանքով առաջին կորուստները

2019-02-24 18:00 , Мир, 1019

Գիտնականները հաշվարկել են կլիմայական աղետի հետևանքով առաջին կորուստները

Ամերիկացի գիտնականները հայտնել են Աննապոլիս քաղաքում կլիմայի փոփոխության պատճառով տնտեսական կորուստների մասին, որը գտնվում է Մերիլենդ նահանգում, հաղորդում է Science News-ը։

Պարզվել է, որ միայն 2017-ին ջրհեղեղների պատճառով 80 հազար դոլար են ծախսել։

Բնապահպանները հեղեղումների տվյալների բազան ստեղծել են ըստ սոցկայքերի լուսանկարների, որոնք արվել են, երբ ծովի մակարդակը բարձր է եղել։ Դա արվել է հորդառատ անձրևների պատճառով ջրհեղեղները բացառելու նպատակով։ 2017-ին տարբեր աստիճանի 44 ջրհեղեղ է տեղի ունեցել։

Բացի այդ, 2017-ին տրանզակցիաները 37 տոկոսից հասել են 89 տոկոսի՝ կախված հեղեղման ուժգնությունից։ Քաղաքում ձեռնարկությունների ֆինանսական կորուստները 1․4 տոկոս են կազմել, ինչը հավասար է 172 հազար դոլարի։

Лента

Рекомендуем посмотреть