2019 թվականին պլանավորված Է երկու կանանց՝ պատմության մեջ առաջին դուրս գալը բաց տիեզերք: Այդ մասին հայտնել Է աստղանավորդ Քրիստինա Քուկը:
«Ինչպես ես եմ հասկանում, մենք (Էնն Մաքքլեյնի հետ) ներկայում տիեզերք դուրս գալու առաջադրանք ենք ստացել. ես չգիտեմ, թե դա պաշտոնապես ինչ չափով Է լուսաբանված NASA-ի կողմից:
Մենք պատրաստ ենք ցանկացած առաջադրանք կատարել անձնակազմի ցանկացած անդամի հետ», - ասել Է Քուկը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ միայն կանանցից բաղկացած անձնակազմը բաց տիեզերք դուրս չի եկել: Փետրվարի 21-ին ավելի վաղ ռուսաստանցի Ալեքսեյ Օվչինինը, ամերիկացիներ Նիկ Հեյգը եւ Քրիստինա Քուկը «Սոյուզ ՄՍ-12» տիեզերանավով թռիչքից առաջ քննությունները հանձնելուց հետո միջգերատեսչական հանձնաժողովի կողմից թռիչքի են երաշխավորվել որպես Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) հիմնական անձնակազմ: ՄՏԿ-ում նրանք պետք Է անցկացնեն 204 օր: Նրանք Բայկոնուրի տիեզերակայանից ուղեծիր կուղեւորվեն մարտի 14-ին:
Ներկայում ՄՏԿ-ում աշխատում են ռուսաստանցի Օլեգ Կոնոնենկոն, կանադացի Դավիթ Սեն-Ժակը եւ ամերիկուհի Էնն Մաքքլեյնը: