Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 մլն դոլարի հայց Է ներկայացրել HBO հեռուստաալիքին սկանդալային ֆիլմի պատճառով - RadioVan.fm

Онлайн

Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 մլն դոլարի հայց Է ներկայացրել HBO հեռուստաալիքին սկանդալային ֆիլմի պատճառով

2019-02-23 16:29 , Культура, Шоу бизнес, 1116

Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 մլն դոլարի հայց Է ներկայացրել HBO հեռուստաալիքին սկանդալային ֆիլմի պատճառով

Երգիչ Մայքլ Ջեքսոնի ընտանիքը փետրվարի 21-ին 100 մլն դոլարի հայց Է ներկայացրել HBO հեռուստաալիքին՝ մարտին «Հեռանալով «Նեւերլենդից» վավերագրական ֆիլմը ցուցադրելու նրա որոշման կապակցությամբ, որը պատմում Է մանկապղծության մեջ «փոփ-երաժշտության արքայի» նոր մեղադրանքների մասին: Այդ մասին հայտնել Է NBC հեռուստաընկերությունը:

Նրա տվյալներով՝ հայցը ուղարկվել Է Լոս Անջելեսի օկրուգի (Կալիֆոռնիայի նահանգ) Գերագույն դատարանի քննությանը: Դրանում հայցորդները HBO-ին մեղադրում են պարտավորագրի պայմանները խախտելու մտադրության մեջ, որը հեռուստաալիքի հետ կնքվել Էր 1992 թվականին եւ նրան պարտավորեցրել՝ չարատավորել 2009 թվականին իր մահկանացուն կնքած երգչի անունն ու արժանապատվությունը: Ընտանիքը հիշեցրել Է, որ համանման մեղադրանքները, որոնք առաջադրվել Էին ավելի քան տասը տարի առաջ, մանրակրկիտ հետաքննվել են, եւ երգիչն անմեղ Է ճանաչվել:

HBO-ն տարածված հայտարարության մեջ հաստատել Է վավերագրական ֆիլմը ցուցադրելու պլանները, «չնայած կինոնկարի նկատմամբ «վստահությունը խարխլելու հուսահատ ու տեւական փորձերին»: Այն ենթադրվում Է երկու մասով ցուցադրել մարտի սկզբին: «Դա յուրաքանչյուր ցանկացողի հնարավորություն կտա դիտել ֆիլմը եւ եւ իր եզրակացությունն անել դրա բովանդակության վերաբերյալ»,-նշել Է հեռուստաալիքը:

«Հեռանալով «Նեւերլենդից» ժապավենի պրեմիերան կայացել Է հունվարին Յուտայի նահանգում Սանդենս կինոփառատոնի ընթացքում:

Лента

Рекомендуем посмотреть