Հայաստանում տեղի կունենա Ազգային կինոյի «Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխությունը․ մրցանակներ կհանձնվեն 12 անվանակարգում - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում տեղի կունենա Ազգային կինոյի «Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխությունը․ մրցանակներ կհանձնվեն 12 անվանակարգում

2019-02-22 19:30 , Культура, Шоу бизнес, 1260

Հայաստանում տեղի կունենա Ազգային կինոյի «Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխությունը․ մրցանակներ կհանձնվեն 12 անվանակարգում

Ազգային կինոյի «Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխությանը, որը կանցկացվի ապրիլի 16-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, մրցանակներ կհանձնվեն 12 անվանակարգում:

Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահության անդամ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

«Ապրիլի 16-ը հայկական կինոյի ստեղծման կարևոր տարեթվերից է, և մենք շուտով կառավարությանը դիմում կներկայացնեք, որպեսզի այդ օրը հաստատվի որպես «Հայկական կինոյի օր» », - նշեց Խաչատրյանը:

Անդրադառնալով մրցանակաբաշխության անվանակարգերին` նա ընդգծեց, որ դրանք 12-ն են` «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատոր», «Լավագույն սցենարիստ», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն նկարիչ», «Լավագույն կոմպոզիտոր» և «Լավագույն ձայնային ռեժիսոր»:

«Նախատեսում ենք նաև «Հայկական կինոյում մեծ ավանդի համար» հատուկ մրցանակ հանձնել: Այդ անվանակարգում թեկնածուները երկուսն են` ռեժիսոր և երաժիշտ, մարդիկ, որոնք մեծ հետք են թողել հայկական և համաշխարհային կինոյում»,-ասաց կինոգործիչը:

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի խոսքով` մրցանակաբաշխությունները պետք է գաղափարախոսություն ունենան, պետք է խթանեն ֆիլմարտադրության զարգացմանը: Նահույս հայտնեց, որ «Անահիտ»-ը լավ կանցնի և ներկայացված ֆիլմերը լավը կլինեն:

Մրցույթի հայտերն ընդունվում են փետրվարի 22-ից մարտի 11-ը: Հայտեր կարող են ներկայացնել միայն 2017 և 2018 թվականներին նկարահանված ֆիլմերի համար: Հայտ կարող են լրացնել նաև կինոակադեմիայի անդամները: Էդգար Բաղդասարյանը ներկայացնելու է իր «Էրկեն կիշեր» կինոնկարը, իսկ Հարություն Խաչատրյանը` «Վերադարձողները» ֆիլմը:

«Անահիտ» մրցանակաբաշխությունն անցկացնում է Հայկական ազգային կինոակադեմիան:

Лента

Рекомендуем посмотреть