Անկարայում բացվում է «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը, որին ներկայացված են լինելու լուսանկարներ Արա Գյուլերի արխիվից - RadioVan.fm

Онлайн

Անկարայում բացվում է «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը, որին ներկայացված են լինելու լուսանկարներ Արա Գյուլերի արխիվից

2019-02-21 19:07 , Культура, Шоу бизнес, 1131

Անկարայում բացվում է «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը, որին ներկայացված են լինելու լուսանկարներ Արա Գյուլերի արխիվից

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Երկրաբանության և արվեստի թանգարանում այսօր, փետրվարի 21-ին կբացվի «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը, հաղորդում է ermenihaber պարբերականը։

«Anadolu Kültür» (Անատոլիայի մշակույթ) կազմակերպության կողմից նախաձեռնվող ցուցահանդեսին ներկայացվելու են լուսանկարներ պոլսահայ անվանի լուսանկարիչ Արա Գյուլերի արխիվից և ուսումնասիրության կենտրոնից, Աթաթուրքի անվան գրադարանից և Institute for the History of Material Culture of the Russian Academy of Sciences (IHMC RAS)-ի արխիվից:

Նշվում է, որ կազմակերպիչները ներկայացվելիք ցուցանմուշներով փորձելու են մարդկանց հաղորդակից դարձնել Մետաքսի ճանապարհի հռչակավոր քաղաքներից հանդիսացած Անիի շքեղությանն ու պատմությանը:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մայիսի 26-ը:

Նշենք, որ նույնանուն խորագրով ցուցահանդեսներ 2018-ին տեղի են ունեցել Ստամբուլում, ապա՝ Երևանում՝ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

Лента

Рекомендуем посмотреть