ՀՀ-ում դպրոցներում անցանկալի կայքերի մուտքը կարգելափակվի - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում դպրոցներում անցանկալի կայքերի մուտքը կարգելափակվի

2019-02-21 18:10 , Общество, 1121

ՀՀ-ում դպրոցներում անցանկալի կայքերի մուտքը կարգելափակվի

Հայաստանյան հանրակրթական դպրոցների համակարգիչներում անցանկալի կայքերի հասանելիությունը կսահմանափակվի․ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ Ucom ընկերությունը համակարգչային անվտանգության ոլորտում բարձր վարկանիշ ունեցող «Սայբերսեկ» ՍՊԸ-ի որակավորված մասնագետների աջակցությամբ և ընկերության «DNS» սերվերի միջոցով կապահովի անցանկալի կայքերի հնարավորինս անհասանելիությունը, Ucom-ն էլ մշտապես կհետևի ծրագրի անխափան իրագործմանը և հնարավորինս սեղմ ժամկետներում կարձագանքի և համապատասխան միջոցներ կձեռնարկի նախարարության կողմից ծրագրի իրագործման ընթացքում հայտնաբերված թերությունների մասին իրազեկում ստանալու դեպքում:

Лента

Рекомендуем посмотреть