«Մայրենին ինքնություն է, պատիվդ է»․ Գարո Փայլանը՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ - RadioVan.fm

Онлайн

«Մայրենին ինքնություն է, պատիվդ է»․ Գարո Փայլանը՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ

2019-02-21 14:10 , Общество, 1942

«Մայրենին ինքնություն է, պատիվդ է»․ Գարո Փայլանը՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այն նշվում է ամեն տարի` սկսած 2000 թվականից:

Հայաստանում այն նշվում է 2005 թվականից՝ այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ:

Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ թվիթերի իր էջում մայրենիով գրառում է կատարել Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։

«Մայրենին` խաղաղութիւն է։ Մայրենին` արդարութիւն է։ Մայրենին` համերաշխութիւն է, հաւասարութիւն։ Մայրենին ինքնութիւն է, պատիւդ է... Զարգացո՛ւր մայրենի լեզուդ»,-գրել է Թուրքիայի հայազգի պատգամավորը։

Лента

Рекомендуем посмотреть