Հանրապետականը և ոչ միայն՝ կառավարությունից միլիոններ կստանան - RadioVan.fm

Онлайн

Հանրապետականը և ոչ միայն՝ կառավարությունից միլիոններ կստանան

2019-02-21 13:49 , Политика, 1246

Հանրապետականը և ոչ միայն՝ կառավարությունից միլիոններ կստանան

Կառավարության նիստում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

«Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ 9,1 միլիոն դրամ, «Լուսավոր Հայաստանը»՝ 7 միլիոն դրամ, ՀՀԿ-ն՝ 5,2 միլիոն դրամ, ՀՅԴ-ն՝ 4,3 միլիոն դրամ։

Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները կառավարչությունից աջակցություն կստանան․ հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» օրենքի համապատասխան հոդվածը՝ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում այդ մասին որոշում է կայացրել։

Այդպիսով՝ ֆինանսավորում կստանան «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), «Լուսավոր Հայաստանը», Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և Հայ Յեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ)։

«Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ 9,1 միլիոն դրամ, «Լուսավոր Հայաստանը»՝ 7 միլիոն դրամ, ՀՀԿ-ն՝ 5,2 միլիոն դրամ, ՀՅԴ-ն՝ 4,3 միլիոն դրամ։

Հիշեցնենք՝ 2018թ․ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքներով Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել է 59 068 քաղաքացի կամ ընտրողների 4.7 տոկոսը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցության օգտին՝ 48 822 ձայն կամ 3.89 տոկոսը, «Իմ քայլը» ստացել է 884 849 ձայն կամ 70.44 տոկոսը, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 80 049 ձայն կամ ձայների 6.37 տոկոսը,«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 103 837 ձայն կամ ձայների 8.27 տոկոսը։

«Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ կուսակցությունների պետական ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, այդ ծախսերն արտացոլվում են պետական բյուջեում առանձին հոդվածով, և պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն երեք տոկոսը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть