Հալեպում 2015 թվականի ապրիլին պայթեցված հայկական եկեղեցին գարնանը կվերաբացվի - RadioVan.fm

Онлайн

Հալեպում 2015 թվականի ապրիլին պայթեցված հայկական եկեղեցին գարնանը կվերաբացվի

2019-02-20 19:29 , Общество, 1239

Հալեպում 2015 թվականի ապրիլին պայթեցված հայկական եկեղեցին գարնանը կվերաբացվի

Հալեպում Քառասուն նահատակների հայկական մայր տաճարում վերանորոգումից հետո մարտ-ապրիլ ամիսներին կկատարվի առաջին արարողությունը։ Եկեղեցին պայթեցվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2015 թվականի ապրիլին, տեզեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Աշխատանքի ծավալը հսկայական էր։ Միջանցքն ամբողջովին ավերվել էր, նորից ենք կառուցել։ Մենք օգտագործել ենք պահպանված հին քարերը, հավաքել ենք ու տեղադրել նորովի։ Դա ամենաբարդն էր։ Շենքի մոտ 70 տոկոսն ավերակ էր»,- պատմել է ինժեներ Գաբրիս Թամասյանը։

Տաճարն արդեն նոր դուռ ու պատուհաններ ունի, տեղադրված են նստարաններ։ Ամբողջությամբ վերականգնվել է տաճարի ճակատային մասը, ավարտին են մոտենում հարդարման աշխատանքները։

Եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են Հալեպի հայ համայնքի հավատացյալների նվիրատվությունների միջոցով։ Առնվազն 150 հազար մարդ իր ներդրումն է ունեցել։

Նախատեսվում է, որ առաջին արարողությունը կկայանա մարտի վերջին, ապրիլի սկզբին։

Մինչև պատերազմը Հալեպում ապրել է շուրջ 4 միլիոն քրիստոնյա, քաղաքում գործել է առնվազ 45 եկեղեցի։ Այսօր դրանց կեսն ավերված են և սպասում են վերանորոգման։

Պատերազմի ընթացքում բազմաթիվ ահաբեկչական խմբավորումների զինյալներ ամբողջ երկրում ավերել են քրիստոնեական վանքերը, տաճարներն ու եկեղեցիները, թալանել և պղծել քրիստոնեական սրբավայրերը։

Лента

Рекомендуем посмотреть