Վարչապետը սկսել է չարաշահել օտար բառերը. Լեզվի կոմիտեն հետևում է - RadioVan.fm

Онлайн

Վարչապետը սկսել է չարաշահել օտար բառերը. Լեզվի կոմիտեն հետևում է

2019-02-20 17:05 , Общество, 1230

Վարչապետը սկսել է չարաշահել օտար բառերը. Լեզվի կոմիտեն հետևում է

«Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում սկսել է չարաշահել օտար բառերը, այն բառերը, որոնց ընդունելի հայերեն համարժեքները կան»,-այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը՝ նշելով, որ դա նկատում են մարդիկ, նկատում է նաև ինքը, սակայն պատճառը չգիտի։ «Նա, ընդհանրապես, կանոնավոր լեզու ունի, բայց երբ հուզական վիճակ է լինում, հսկողությունը մարդը կորցնում է, դա բոլորիս հետ է այդպես»,-նշել է Դավիթ Գյուրջինյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Լեզվի կոմիտեն հետևում է պատգամավորների գրական խոսքին ու շուտով գրություններ կուղարկի նրանց` լեզվական սխալները շտկելու համար:

«Մեր աշխատակիցներից մեկը հիմա աչալուրջ հետևում է ԱԺ նորընտիր պատգամավորների խոսքին և իր առաջարկով` առանց անուններ նշելու, բոլորին կուղարկենք գրություններ, կասենք, որ հաշվի առնելով, որ անփորձ են՝ այս անգամ առանց անունները նշելու ենք ուղարկում, բայց հաջորդ անգամ հանրությունը և իրենք ևս կիմանան անվանական` ինչ պիտի անեն և ինչ պիտի չանեն»,-նշել է նա:

Лента

Рекомендуем посмотреть