Շախմատի «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարի առաջին տուրը մեկնարկից 45 րոպե անց դադարեցվել է ռումբի ահազանգի պատճառով - RadioVan.fm

Онлайн

Շախմատի «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարի առաջին տուրը մեկնարկից 45 րոպե անց դադարեցվել է ռումբի ահազանգի պատճառով

2019-02-20 14:38 , Спорт, 1521

Շախմատի «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարի առաջին տուրը մեկնարկից 45 րոպե անց դադարեցվել է ռումբի ահազանգի պատճառով

Շախմատի Մոսկվայի «Աէրոֆլոտի» միջազգային մրցաշարի առաջին տուրը հետաձգվել է մեկնարկից 45 րոպե անց:

Այս մասին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մոսկվայում մեկնարկեց «Աէրոֆլոտի» միջազգային մրցաշարը: Առաջին տուրի մեկնարկից 45 րոպե անց պարտիաների ընթացքը դադարեցվել է: Խնդիրն այն է եղել, որ ահազանգ է ստացվել, թե «Կոսմոս» հյուրանոցը, որտեղ տեղի է ունենում մրցաշարը, ականապատված է:

«Աէրոֆլոտի» միջազգային մրցաշարին Հայաստանը մասնակցում է 19 շախմատիստով:

Лента

Рекомендуем посмотреть