«Խայտառակ վիճակ է»․ նախարարը՝ Կիլիկիա ավտոկայանից ստացած տպավորություններով - RadioVan.fm

Онлайн

«Խայտառակ վիճակ է»․ նախարարը՝ Կիլիկիա ավտոկայանից ստացած տպավորություններով

2019-02-20 12:40 , Общество, 2691

«Խայտառակ վիճակ է»․ նախարարը՝  Կիլիկիա ավտոկայանից ստացած տպավորություններով

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը այցելել է Կենտրոնական Կիլիկիա ավտոկայան՝ ծանոթանալու ավտոկայանի վիճակին:

«Խայտառակ վիճակ է»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղից ներկայացնելով տպավորություններն ասաց նախարարը՝ նշելով, որորդեգրել են ազնիվ լինելու և իրերը իրենց անունով կոչելու, խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծման նախաձեռնություններով հանդես գալու քաղաքականություն:

Հակոբ Արշակյանը հայտարարեց՝ ահավոր հակասանիտարական վիճակ է հատկապես զուգարաններում, տասնյակ տարիների ընթացքում որևէ աշխատանք չի իրականացվել, սպասասրահները չեն ջեռուցվում, ներսում մի քանի նստարաններ են դրված, սակայն ցրտի պատճառով անհնար է այնտեղ նստել։

Հակոբ Արշակյանի խոսքով՝ սպասասրահներ պետք է լինեն, որոնք պետք է ջեռուցվեն, տոմսերի գնման համակարգ լինի, վարորդների սպասարկման կետ լինի:

«Բազմաթիվ հնարավորություններ կան, ճիշտ ղեկավարման արդյունքում հնարավոր է, որ կարողանանք ապահովել արժանապատիվ, նորմալ իրավիճակ, որպեսզի մեր քաղաքացիները օգտվեն քաղաքակիրթ փոխադրվելու իրենց իրավունքից,-ասաց նախարարը՝ նշելով, որջանքեր են գործադրելու, որպեսզի արագ որոշ հարցերի՝ այդ թվում սպասասրահների և սանհանգույցների մասով լուծում տրվի։

Лента

Рекомендуем посмотреть