Queen ռոք խումբը ելույթ կունենա «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը - RadioVan.fm

Онлайн

Queen ռոք խումբը ելույթ կունենա «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը

2019-02-19 21:29 , Культура, Шоу бизнес, 1573

Queen ռոք խումբը ելույթ կունենա «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը

Queen բրիտանական ռոք խումբը փետրվարի 24-ին Լոս Անջելեսում ելույթ կունենա «Օսկար» կինոմրցանակների հանձնման արարողությանը: Այդ մասին փետրվարի 18-ին Twitter-ում հայտնել Է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան:

«Դա իսկապե՞ս տեղի կունենա, թե այդ ամենը միայն ֆանտազիա Է,-ասված Է հաղորդագրության մեջ: - Մենք ողջունում ենք Queen խմբին եւ վոկալիստ Ադամ Լամբերտին «Օսկար»-ների հանձնման արարողությանը»:

Ռեժիսոր Բրայան Սինգերի «Բոհեմական ռապսոդիա» կինոնկարը (2018 թ.), որը պատմում Է Queen խմբի եւ նրա առաջնակարգ վոկալիստ Ֆրեդի Մերկյուրիի (1946-1991 թթ.) հաջողության ճանապարհի մասին, այս տարի «Օսկար»-ի հավակնորդների թվում առաջադրվել Է «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում: Ավելի վաղ այն արդեն «Ոսկե գլոբուս» մրցանակի Է արժանացել «Լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում: Գլխավոր դերակատարներն են՝ Ռամի Մալեկը, Գվիլիմ Լին, Բեն Հարդին եւ Ջոզեֆ Մացելոն:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ելույթ կունենան Լեդի Գագան եւ Բրեդլի Քուփերը՝ «Օսկար»-ի առաջադրված Shallow երգով՝ «Աստղը ծնվեց» (2018 թ.) մելոդրամայից, որը պատմում Է քանթրի ոճում կատարողի եւ սկսնակ երգչուհու սիրո մասին: Երգչուհի Բեթի Միդլերը Twitter-ում հայտնել Է, որ կկատարի «Օսկար»-ի առաջադրված The Place Where Lost Things Go երգը՝ ռեժիսոր Ռոբ Մարշալի «Մերի Փոփինսը վերադառնում Է» (2018 թ.) ֆիլմից:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, այս տարի «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ կանցկացվի առանց հաղորդավարի: Մրցանակաբաշխության կազմակերպիչներն այս անգամ որոշել են սահմանափակվել առաջին մեծության կինոաստղերի մի ամբողջ համաստեղության հրավիրմամբ, որոնց կվստահվի բեմից հաղթողների անունների հայտարարումը:

Лента

Рекомендуем посмотреть