Mezzo դասական երաժշտության ալիքը ֆիլմ է նկարահանել հայ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին - RadioVan.fm

Онлайн

Mezzo դասական երաժշտության ալիքը ֆիլմ է նկարահանել հայ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին  

2019-02-19 19:12 , Культура, Шоу бизнес, 1431

Mezzo դասական երաժշտության ալիքը ֆիլմ է նկարահանել հայ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին

Mezzo դասական երաժշտության ալիքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին։ 25 րոպե տևողությամբ ֆիլմը մաեստրո Սմբատյանի դիմանկարն է, որը պատկերում է երաժշտի անցած ուղին՝ 18 տարեկանում առաջին համերգից մինչև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունն ու Սերգեյ Սմբատյանի ելույթները բազմաթիվ այլ հեղինակավոր նվագախմբերի հետ և բեմերում։

Նվագախմբի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ֆիլմում Սերգեյ Սմբատյանը ներկայացնում է Երևանի պետական կոնսերվատորիայում սովորող 18-ամյա ուսանողների աներևակայելի խիզախումը՝ համախմբումն ու նվագախմբի ստեղծումը։

«Մենք ուզում էինք ինչ-որ հատուկ բան անել, որը հետագայում մեզ միասին կպահի նաև կոնսերվատորիան ավարտելուց հետո»,- ֆիլմում պատմել է Սերգեյ Սմբատյանը՝ անդրադառնելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման պատմությանը։

Mezzo-ի հեռուստադիտողներին են ներկայացվում նաև հայկական երաժշտական արվեստը, մեր երաժիշտների կատարողական վարպետությունը։

Ֆիլմը նկարահանվել է 2018թ. Գերմանիայում, որտեղ Սերգեյ Սմբատյանը գտնվում էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` հռչակավոր Բեռլինի ֆիլհարմոնիայում համատեղ համերգով հանդես գալու նպատակով։ Տեսանյութն օրերս հեռարձակվել է Mezzo TV-ի եթերում, կրկնությունը երաժշտասերները կարող են դիտել փետրվարի 20-ին, 25-ին, մարտի 6-ին և 18-ին։

Лента

Рекомендуем посмотреть