ԱՄՆ-ում 95 տարեկանում մահացել է Ջորջ Մենդոնսա անունով ամերիկացի նավաստին, որը Երկրորդ համախարհային պատերազմի ավարտն ազդարարող ամենահայտնի լուսանկարներից մեկի հերոսն էր։ Այդ մասին հայտնում է «The Guardian»-ը։
Լուսանկարիչ Ալֆրեդ Եյզենշտադը նավաստու և անծանոթ կնոջ համբույրի կադրը ֆիքսել է Նյու Յորքի Times Square-ում՝ 1945թ. օգոստոսի 14-ին, երբ ԱՄՆ նախագահ Հարի Թրումանը հայտարարել է Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին:
Նկարի հերոսուհին Գրետա Ցիմեր Ֆրիդմանն էր՝ ատամնաբույժի օգնականը, ով հետագայում դարձել է նավաստի Ջորջ Մենդոնսայի կինը: Ամուսինները համատեղ ապրել են 70 տարի: Գրետա Ֆրիդմանը մահացել է 3 տարի առաջ՝ 92 տարեկանում։
2005թ.-ին վետերանների պատմությունների նախագծին տված հարցազրույցում Ֆրիդմանը համբույրի տեսարանի մասին ասել էր, թե դա իր նախաձեռնությունը չէր, դա ոչ այնքան համբույր էր, որքան ցնծության դրսևորում, որ նավաստին այլևս հետ չի գնա պատերազմ:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը