Կազմվել է տարբեր երկրներում կյանքի որակի վարկանշային ցուցակը 2019թ համար․Numbeo - RadioVan.fm

Онлайн

Կազմվել է տարբեր երկրներում կյանքի որակի վարկանշային ցուցակը 2019թ համար․Numbeo

2019-02-18 20:04 , Мир, 1175

Կազմվել է տարբեր երկրներում կյանքի որակի վարկանշային ցուցակը 2019թ համար․Numbeo

Numbeo գլոբալ տվյալների բազայի մասնագետները հրապարակել են տարբեր երկրներում 2019թ․ կյանքի որակի վարկանշային ցուցակը։ Ցուցակի մեջ նեևառված է 71 երկիր։

Լավագույններին ընտրելու համար նրանք ուսումնասիրել են բնակիչների գնողունակությունը, անվտանգության ցուցանիշները, առողջապահության մակարդակը, ապրելու գինը, անշարժ գույքի արժեքը, ճանապարհին անցկացրած միջին ժամանակը, աղտոտվածության մակարդակը եւ կլիման:

Առաջին երեք տեղերը վարկանիշում զբաղեցրել են Դանիան, Շվեյցարիան եւ Ֆինլանդիան։

Ինչպես նաեւ «թոփ 10»-ի մեջ ընդգրկվել են՝ Ավստրալիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Իսլանդիան, Գերմանիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան։ Չեն ընդգրկվել Ճապոնիան, եւ ԱՄՆ-ը, որոնք զբաղեցրել են 12-րդ եւ 13-րդ տեղերը։ Վերջին 71-րդ տեղում Եգիպտոսն է։

Լիտվան հայտնվել է 29-րդ հորիզոնականում, Լատվիան՝ 34-րդ, Էստոնիան՝ 11-րդ, Բելառուսը՝ 37-րդ, Ռուսաստանը՝ 59-րդ, Ուկրաինան՝ 62-րդ, Ղազախստանը երրորդն է վերջից՝ 69-րդ տեղով։

Նշենք, որ տվյալ վարկանշային ցուցակում Հայաստանը բացակայում է։

Лента

Рекомендуем посмотреть