Երեքշաբթի՝ փետրվարի 19-ին, հնարավոր կլինի հետեւել վառ «սուպերլուսնի», այն հաջորդ անգամ կլինի միայն 2026 թվականին: Փետրվարի 19-ին Լուսինը Երկրին շատ կմոտենա, հայտնում է Forbes-ը:
Սա համընկնում է մեկ այլ աստղագիտական իրադարձության՝ արբանյակը վառ կլուսավորվի Արեգակի կողմից, ուստի Լուսինը կլինի արտասովոր մեծ եւ վառ: Հաջորդ անգամ Լուսնի լուսավորությունն ու մերձավորությունը կհամընկնեն միայն 7 տարի հետո: Անցյալ տարի արբանյակի առավելագույն մոտ լինելը համընկել էր խավարմանը, այդ պատճառով Լուսինը կարմիր էր: