Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացվել է աղջիկների 3x3 ֆուտբոլային փառատոն: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կանանց ֆուտբոլի բաժնի և GOALS հասարակական կազմակերպության համագործակցությամբ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում անցկացվեց 3x3 ֆուտբոլային փառատոն՝ աղջիկների թիմերի մասնակցությամբ: Իրենց կազմերում ունենալով 3-ական ֆուտբոլիստուհի՝ թիմերը պետք է մրցեին խաղահրապարակի փոքր, սահմանափակ հատվածում՝ փորձելով հնարավորինս շատ գրավել միմյանց դարպասները:
Փառատոնին մասնակցեցին 10 թիմեր 3 տարիքային խմբերում. 12-14 տարեկանների խմբում՝ Անի-1, Անի-2, Բանանց-1, 15-17-ում՝ Անի-3, Շենիկ, Բանանց-2, 18 և բարձր տարիքային խմբում՝ Թվիր Լիգ, Բանանց-մարզիչներ, ԳՈԼԶ-Գորիս, Դիլիջանի միջազգային դպրոց։ Երեք տարիքային խմբերում էլ հաղթող ճանաչվեցին «Բանանցի» ներկայացուցիչները, որոնք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի պետ Աննա Թադևոսյանի կողմից պարգևատրվեցին գավաթներով և հուշանվերներով։