Քոչարյանի որդին մեղադրվում է փողերի լվացման մեջ - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանի որդին մեղադրվում է փողերի լվացման մեջ

2019-02-18 18:06 , Право, 1514

Քոչարյանի որդին մեղադրվում է փողերի լվացման մեջ

«Երեկ տարբեր տեղերից բազմաթիվ անհանգիստ զանգեր եմ ստացել։ Հարցնում էին, թե ճի՞շտ է արդյոք, որ ինձ կալանավորել են: Կալանքի մասով տեղեկությունը իրականությանը, ինչպես տեսնում եք, չի համապատասխանում։ Իսկ մեղադրանք, այո՛, առաջադրել են։ ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում և, իբր, հարկերից խուսափում ու որպես խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունն է կիրառել: Այսինքն, մեծ հաշվով, կարող էին և կալանավորել, այդ իսկ պատճառով էլ նման լուրեր էին տարածվել»,-այդ մասին 2rd.am-ի հարցադրմանն ի պատասխան ասել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

Սեդրակ Քոչարյանը նաև նշել է, որ տեղի ունեցողն իրեն առանձնապես չի զարմացնում:

«Մեր ընտանիքի մասին կեղծ և ստահոդ լուրերի հիմնական տեխնոլոգիան, որն ուղղորդվում է Նիկոլի և իր արբանյակների կողմից, շատ պարզունակ է։ Տասնյակ և հարյուրավոր կեղծ և սուտ տեղեկատվությանը կցվում է մի քանի՝ որևէ իրավախախտում չպարունակող փաստ և ընդհանուր ստի սոուսի տակ մատուցվում հասարակությանը։ Մատուցված ինֆորմացիայի զգալի մասը կեղծ, սուտ կամ էականորեն չափազանցված է եղել։ Ինչպես և հիմա»,-մասնավորապես ասել է Քոչարյանի որդին։

Лента

Рекомендуем посмотреть