«Ասպետի կարգ»՝ Արամ Առաջինից Տիգրան Մանսուրյանին - RadioVan.fm

Онлайн

«Ասպետի կարգ»՝ Արամ Առաջինից Տիգրան Մանսուրյանին

2019-02-18 14:52 , Культура, Шоу бизнес, 1045

«Ասպետի կարգ»՝ Արամ Առաջինից Տիգրան Մանսուրյանին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին պարգևատրել է «Ասպետի կարգ»-ի շքանշանով։ Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից։

Սուրբ պատարագից հետո, նախքան շքանշանի հանձնումը, Վեհափառը նշել է, որ ազգային արժեքները ժողովրդի գոյատևման երաշխիքն են և յուրաքանչյուրն իր չափով և տարբեր ձևերով է լծված այդ արժեքների տարածմանը։

«Ձեր ստեղծագործություններով մեր ժողովրդի զավակներին և օտարներին փոխանցեցիք հայի հարազատ ոգին ու ամուր հավատքը, հայի խոր տառապանքն ու հրաշափառ վերածնունդը»,-խոսքն ուղղելով Տ. Մանսուրյանին՝ ասել է Արամ Առաջինը՝ նկատելով, որ կոմպոզիտորն իր ողջ կյանքը նվիրել է երաժշտությանը, և կյանքի այս հանգրվանին էլ նա ձգտում է նոր ստեղծագործություններով համալրել իր երաժշտական ժառանգությունը։

Տիգրան Մանսուրյանն իր երախտագիտությունն է հայտնել Նորին Սրբությանն ու ասել, որ այս շքանշանն իրեն կմղնի սեղծագործել նոր թափով։

Հիշեցնենք՝ հունվարի 27-ին հայ նշանավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հոբելյանական համերգներով տոնեց ծննդյան 80-ամյակը։ Ինչպես այդ առիթով լրագրողների հետ հանդիպմանը խոստովանել էր մաեստրոն՝ «չի կարողանում հաշտվել հոգնելու գաղափարի հետ»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть