Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստեղծել Է փորձագիտական կոմիտե մարդու գեների փոփոխման հետեւանքների գնահատման համար - RadioVan.fm

Онлайн

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստեղծել Է փորձագիտական կոմիտե մարդու գեների փոփոխման հետեւանքների գնահատման համար

2019-02-18 10:00 , Медицина, здоровье, 1594

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստեղծել Է փորձագիտական կոմիտե մարդու գեների փոփոխման հետեւանքների գնահատման համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել Է մարտի 18 – 19-ը Ժնեւում փորձագիտական կոմիտե նիստ գումարելու մասին՝ մարդու գեների խմբագրման հետազոտությունների հսկողության ոլորտում գլոբալ ստանդարտների մշակման նպատակով:

Կազմակերպությունն իր կայքում հրապարակել Է դրա անդամների կազմը. կոմիտեն բաղկացած Է 18 փորձագետներից, ներառյալ երկու համանախագահները. նրանք են Հարավաֆրիկյան Հանրապետության Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Էդվին Քեմերոնը եւ առողջապահության բնագավառի ամերիկացի մասնագետ Մարգարետ Համբուրգը:

«Կոմիտեն կքննարկի մարդու գեների խմբագրման հետ կապված գիտական, Էթիկական, սոցիալական եւ իրավաբանական մարտահրավերները»,- նշում Է ԱՀԿ-ն:

Ընդգծվում Է, որ այդ մարմինը հանձնարարականներ կտա այդ ոլորտում «մեխանիզմների պատշաճ կառավարման» մասին:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսն անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին հայտարարել Է, որ կազմակերպությունը կդիմի փորձագետներին եւ սերտորեն կփոխգործակցի պետությունների հետ՝ նոր գենային տեխնոլոգիային վերաբերող «բոլոր հարցերի» պարզաբաման համար:

Лента

Рекомендуем посмотреть