Դաժան տեսախաղերը երեխաներին դաժան չեն դարձնում։ Այս մասին հայտնել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները, գրում է Royal Society Open Science-ը։
Տասը բրիտանացի դեռահասներից վեցը դաժանության տեսարաններով տեսախաղեր են խաղում։ Հետազոտության համար գիտնականները հազար 14-15-ամյա կամավորի են ընտրել։
Դաժան տեսախաղերը դուր են եկել տղաների 2/3-ին և աղջիկների կեսին։ Դեռահասները, ինչպես նաև նրանց ծնողները չեն նկատել, որ դրանք ագրեսիա են առաջացնում։ Դրանք նաև հակասոցիալական վարքագծի չեն հանգեցրել։
Խաղի ժամանակ դեռահասները զայրույթի պոռթկումներ են ունեցել, սակայն գիտնականները նշել են, որ այդպիսի վարքագիծը միանգամայն նորմալ է։