Հայտարարվել Է ամենաբարձր ինքնավարությունն ունեցող սմարթֆոնը - RadioVan.fm

Онлайн

Հայտարարվել Է ամենաբարձր ինքնավարությունն ունեցող սմարթֆոնը

2019-02-16 04:44 , Наука, HiTech, 1187

Հայտարարվել Է ամենաբարձր ինքնավարությունն ունեցող սմարթֆոնը

Moto G7 Power-ը դարձել Է առանց լիցքավորման աշխատելու ամենաերկար ժամանակն ունեցող սմարթֆոնը: Այդ մասին հայտնել են PhoneArena-ի փորձագետները: Նրանք թեստավորել են 11 սմարթֆոն՝ ապահովելով Էկրանի միանման պայծառությունը եւ դրանց վրա գործարկելով նույն հավելվածները:

Մեծ առավելությամբ առաջատարը դարձել Է Moto-ն: Սմարթֆոնը շարունակել Է աշխատել 20 ժամ եւ 8 րոպե:

Երկրորդ հորիզոնականում զգալի տարբերությամբ տեղավորվել Է iPhone XR-ը՝ 11 ժամ եւ 1 րոպե:

Երրորդում տեղում OnePlus 6T-ն Է՝ 9 ժամ եւ 52 րոպե:

Դրանց հաջորդում են iPhone XS Max-ը, Samsung Galaxy Note 9-ը, iPhone XS-ը, Google Pixel 3-ը, Galaxy S9+-ը, Google Pixel 3 XL-ը, Galaxy S9-ը եւ LG V40 ThinQ-ը:

Moto G7 Power-ը ստացել Է 5000 միկրոամպեր ժամ կուտակիչ: Նա կարող Է առանց լիցքավորման աշխատել երեք օր: Այն միջին բյուջետային սեգմենտի սմարթֆոն Է եւ արժե ընդամենը 250 դոլար:

Лента

Рекомендуем посмотреть