Գիտնականների միջազգային խումբը կատարել Է գրեթե 215 հազար սառցադաշտերի հետազոտություն եւ գնահատել դրանց միագումար ծավալը, որը կազմում Է 158 հազար քառակուսի կիլոմետր: Սառցադաշտերի ծավալը մի քանի տարում կրճատվել Է 18 տոկոսով: Այս արդյունքը հաշվի Է առնում ամբողջ աշխարհh սառցադաշտերի վերաբերյալ տեղեկությունները, բացառությամբ Անտարկտիկայի եւ Գրենլանդիայի սառույցների: Այս մասին փետրվարի 11-ին հայտնել Է Ցյուրիխի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցը (ETH Zurich):
Հետազոտությունը կատարվել Է ETH Zurich-ի, Շվեյցարիայի Անտառի, ձյան եւ լանդշաֆտի դաշնային ինստիտուտի (WSL) մասնագետների ղեկավարությամբ: Դրան մասնակցել են նրանց գործընկերները Ֆրիբուրից, ինչպես նաեւ գերմանացի, ավստրիացի եւ հնդկաստանցի փորձագետներ:
«Նոր հաշվարկների լույսով մենք պետք Է խոստովանենք, որ Ասիայի բարձր լեռներում սառցադաշտերը կարող են անհետանալ ավելի արագ, քան մենք մինչ օրս կարծում Էինք», - լրագրողներին հայտարարել Է սառցադաշտագիտության պրոֆեսոր Դանիել Ֆարինոտին:
Նոր գնահատումների համաձայն՝ Հիմալայներում, Տիբեթում եւ Կենտրոնական Ասիայի լեռներում սառցադաշտերն իրենց ծավալի կեսը կկորցնեն 2060-ական թվականներին, մինչդեռ ավելի վաղ համարվում Էր, թե դա տեղի կունենա 2070-ական թվականներին: Փորձագետները նախազգուշացնում են, որ Ասիայի սառցադաշտերի հալումն այս հարյուրամյակի վերջին կհանգեցնի ջրի ծավալի 24 տոկոսով կրճատման, որը դրանք արտադրում են:
Գիտնականները հաշվարկել են, որ եթե իրենց կողմից ուսումնասիրված բոլոր 215 հազար սառցադաշտերը լրիվ հալվեն, ապա համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 30 սանտիմետրով։