«Հյուսիսային Կորեայի խորհրդարանում են ամեն 3 րոպեն մեկ ծափ տալիս առաջնորդին։ Գիտեք, սա մանկապարտեզ չի, ոչ մեկին թույլ չենք տալու իրեն այդ ձևով պահել, ու եթե չեն հասկացել, դրա համար ասացի՝ բարի գալուստ խորհրդարան,-այդ մասին այսօր կառավարության ծրագրի քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նկատելով,-ի՞նչ, Փաշինյանն ուզում էր, որ մենք էլ անընդհատ ծափ տա՞նք իր ելույթին»։
Մարուքյանի խոսքով՝ վարչապետը պետք է հիշի, որ ինքն այլևս ընդդիմադիր գործիչ չէ։
«Սա ցույց չի, կներեք, սա գործադիր իշխանություն է, հետևաբար Փաշինյանը պետք է մի բան անի, հեղափոխական Նիկոլ Փաշինյանի և կառավարիչ Նիկոլ Փաշինյանի դերերի միջև տարանջատում տեսնի։ Կառավարիչ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ վատ պահեց իրեն»,-ընդգծել է Մարուքյանը։
Խորհրդարանում այսօր կայացած քննարկման մանրամասները՝ տեսանյութում։