Դուք Աշոտյանից չեք պրծել, հանգիստ նստեք տեղներդ - RadioVan.fm

Онлайн

Դուք Աշոտյանից չեք պրծել, հանգիստ նստեք տեղներդ

2019-02-14 17:20 , Политика, 1438

Դուք Աշոտյանից չեք պրծել, հանգիստ նստեք տեղներդ

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հետևելով ԱԺ-ում այս օրերին ընթացող կառավարության ծրագրի քննարկումներին՝ այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանիեզրափակիչ ելույթին։

«Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ինքնությունը շարունակում է կառուցել՝ կախվելով Սերժ Սարգսյանի քաղաքական կապիտալից:

Այո, երբեք չփորձեք մեզ համեմատել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ: Դա վիրավորանք է մեզ համար:

Էլի դատարկ մեղադրանքներ, որոնց մասին այս 10 ամսվա ընթացքում, գործի դնելով ողջ ռեպրեսիվ պետական ապարատը, այդպես էլ որևէ փաստական ապացույց չկա:

Նույն Եվրոպական Միության հետ համաձայնագրի իրականացման լճացած վիճակը, առ այսօր ոչ միայն կոնկերտ գործողությունների, այլ անգամ ճանապարհային քարտեզի բացակայությունը Փաշինյանի խոսքերի և գործերի միջև առկա, Մեծ Կանյոնի չափ խորը անդունդի մասին վկայությունն է:

Ցավում եմ իմ երկրի Ազգային Ժողովի հեղինակության համար, որտեղ կառավարոթյան ղեկավարը թույլ է տալիս իրեն նման տոնով և ոճով խոսել պատգամավորների հետ և ընդդիմախոսների մասին:

Այս իշխանությունները ունակ չեն հանդուրժել անգամ այն մեղմ քննադատությունը, որ հնչեց իրենց հասցեին Ազգային Ժողովի դահլիճում:

Ի մի բերելով այս քննարկումները և կառավարության ծրագրի քվեարկությունը՝ փաստենք, որ մոտակա տարիներին Հայսատանում շարունակելու է լավանալ միայն Նիկոլ Փաշինյանի շրջապատի կյանքը, իսկ ժողովրդին մնում է ապավինել"եղունգ ունես՝ գլուխդ քորիր" սկզբունքին:

Հ.Գ. Եվ վերջում մի վատ լուր Նիկոլ Փաշինյանի համար՝ Դուք Աշոտյանից չեք պրծել և չեք պրծնելու: Հանգիստ նստեք տեղներդ»,-գրել է Աշոտյանը:

Նշենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում առաջնահերթ անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ ընդդիմադիրների հետ մուննաթով չխոսելու վերաբերյալ իրեն ուղղված հորդորին։ «Եթե իմ խոսքից որևէ մեկը մուննաթ կամ հեգնանք է զգացել, ներողություն եմ խնդրում և համարում եմ, որ նման հարաբերությունները նոր Հայաստանում տեղ չունեն: Ուզում եմ ասել, որ կարծում եմ՝ դա նաև ինչ-որ տեղ սխալ մեկնաբանության արդյունք է, քանի որ ես սիրում եմ իմ խոսքը կառուցել ամբողջական, լիարժեք և լիաթոք, և եթե իմ այսօրվա խոսքում և հետագա խոսքում որևէ մեկը տպավորություն կստանա, որ ես մուննաթ եմ գալիս կամ ինչ-որ մեկին հեգնում եմ՝ դա սխալ տպավորություն է»,-հստակեցրեց վարչապետը:

Անդրադառնալով կրկին նույն խմբակցության՝ իրեն նախկին իշխանությունների հետ համեմատելու վերաբերյալ հայտարարություններին՝ Փաշինյանն ընդգծեց․

«Չփորձեք ինձ ու իրենց դնել նույն հարթության վրա, Ձեզ ու իրենց դրեք նույն հարթության վրա: Դուք 2018-ին էլ ասում էիք, որ անձերի դեմ չեն պայքարում, դառել են հեղափոխության հիմնական արբիտրաժը, ով է հավատում, ով՝ չէ: Իրանք էլ հեղափոխության հավատաքննիչն են:Հետո ասում են՝ հեղափոխություն չի եղել, մի հատ դեմներդ ու կողքներդ նայեք, բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ինչ գործ ունեք էստեղ նստած»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Рекомендуем посмотреть