Փաշինյանի կառավարության հնգամյա ծրագիրն ընդունվեց - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի կառավարության հնգամյա ծրագիրն ընդունվեց

2019-02-14 17:16 , Политика, 1454

Փաշինյանի կառավարության հնգամյա ծրագիրն ընդունվեց

զգային ժողովն այսօր ձայների 82 կողմ, 37 դեմ հարաբերակցությամբ ընդունել է ՀՀ կառավարության ծրագիրը։

Ավելի վաղ ծրագրին դեմ քվեարկելու մասին հայտարարել էին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները՝ նշելով, որ այն տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, չկան թվեր, ծրագրում շատ քիչ են «ինչո՞ւ» և «ինչպե՞ս» հարցերի պատասխանները, դրված վերջնաժամկետներն ու չափելի ցուցանիշները:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը, որի քննարկումը ԱԺ-ում մեկնարկել էր փետրվարի 12-ին, ներառում է հետևյալ բաժինները՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը.

2. Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր).

3. Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն).

4. Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր).

5. Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն).

6. Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա).

7. Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում).

8. Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):

Лента

Рекомендуем посмотреть