Ահաբեկչություն Իրանում․ զոհերի թիվը հասել է 41-ի - RadioVan.fm

Онлайн

Ահաբեկչություն Իրանում․ զոհերի թիվը հասել է 41-ի

2019-02-14 13:57 , Мир, 1159

Ահաբեկչություն Իրանում․ զոհերի թիվը հասել է 41-ի

Իրանի հարավ-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանին, նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, զոհերի թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներ են։

«Ալ Ջազիրա»-ն նշում է, որ մահապարտ-ահաբեկչի թիրախում եղել են հենց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները: Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով բեռնված մեքենայով բախվել է Հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին ավտոբուսին։

Իրանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է սուննի մահմեդական անջատողական «Ջաիշ ալ-Ադլ» («Արդարության բանակ») խմբավորումը։

Лента

Рекомендуем посмотреть