Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը հաջող է մեկնարկել Իրանի միջազգային մրցաշարում:
Իրանում մեկնարկեց Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում են 11 երկրների 79 շախմատիստ: Մասնակիցների թվում են 7 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստ: Կասպյան Գավաթի առաջին դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:
Երեկ կայացած մրցաշարի մեկնարկային տուրում Կարեն Գրիգորյանը հաղթանակ տոնեց: Հաղթանակներ տոնեցին նաև Արման Միքայելյանը, Գրիգոր Դիլանյանը և Վահե Դանիելյանը, իսկ Հայկ Երիցյանը և Աննա Խաչատրյանը պարտվեցին: Պարտվեց նաև Բ խմբում հանդես եկող Վերոնիկա Խաչատրյանը: