Հայաստանը բիզնես վարելու համար լավագույն երկրների վարկանիշում զբաղեցրել է 39-րդ տեղը - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը բիզնես վարելու համար լավագույն երկրների վարկանիշում զբաղեցրել է 39-րդ տեղը

2019-02-13 18:30 , Экономика, финансы, 1928

Հայաստանը բիզնես վարելու համար լավագույն երկրների վարկանիշում զբաղեցրել է 39-րդ տեղը

Հայաստանը 46 երկրների շարքում զբաղեցրել է 39-րդ տեղը՝ բիզնես վարելու համար լավագույն երկրների վարկանիշում, որը կազմել է European Chamber հասարակական կազմակերպությունը, հաղորդում է banks.am կայքը։

Հայաստանի միավորն այս տարի կազմել է 55 բալլ:

2018-ին Հայաստանը նույն՝ 39-րդ հորիզոնականում էր՝ 53,76 բալլով:

Տարածաշրջանում Վրաստանը զբաղեցնում է 16-րդ (71 բալլ), Թուրքիան՝ 34-րդ (54 բալլ), Ռուսաստանը՝ 42-րդ (53 բալլ), Ադրբեջանը՝ 44-րդ հորիզոնականը (52 բալլ):

European Chamber-ի զեկույցը հիմնվում է երկու հետազոտությունների՝ Համաշխարհային բանկի Doing Business-ի եւ Transparency International-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքների վրա:

Յուրաքանչյուր երկիր գնահատվում է 100-բալլանոց համակարգով, որտեղ ամենաբարձր գնահատականը տրվում է բիզնեսի վարման համար լավագույն պայմաններ ունեցող երկրներին:

Ըստ զեկույցի՝ Եվրոպայում բիզնեսի վարման համար լավագույն երկիրը Դանիան է (86 բալլ), վատագույնը՝ Ուկրաինան (50 բալլ):

Лента

Рекомендуем посмотреть