Կառավարությունն այս փուլում որոշում է կայացրել Հարկային օրենսգրքի նախագծից հանել հաշվապահներին, իրավաբաններին, փաստաբաններին և խորհրդատավական ծառայություններ մատուցողներին վերաբերող դրույթը, որը, նախագծի հրապարակման պահից սկսած, առաջ էր բերել ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունն ու մտահոգությունների տեղիք էր տվել։
Հիշեցնենք՝ ֆինանսների նախարարության հեղինակած Հարկային օրենսգրքի նախագծի դրույթներից մեկի համաձայն՝ նշյալ ոլորտում ծառայություններ մատուցողները նախագծի ընդունումից հետո ներկայիս շահութահարկի փոխարեն հարկվելու էին ավելացված արժեքի հարկով, ինչի հետևանքով այդ ծառայությունների համար հարկատեսակը ավելանալու էր 15 տոկոսով։
Թե ինչո՞ւ է կառավարությունը հրաժարվում այդ դրույթից՝ տեղեկացեք Լիաննա Մարգարյանի ռեպորտաժից