Հյուսիսային Գերմանիայի երրորդ խոշորագույն քաղաք, ԳԴՀ Ներքին Սաքսոնիա երկրամասի մայրաքաղաք Հանովերում փետրվարի 24-27-ը տեղի է ունենալու «Մենք կապրենք նաև Բաբելոնից հետո. հայերի և հրեաների գոյության փորձը. տեղահանման, արտաքսման և ոչնչացման միջև» խորագրով միջազգային համաժողով, որը նախաձեռնվել է Հրեական երաժշտության եվրոպական կենտրոնի և Գերմանահայկական միության կողմից՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառման պաշտոնական աջակցողներն են նաև Ներքին Սաքսոնիա հիմնադրամը, «Գերմանական հետազոտական միավորում» հիմնադրամը, Դր. Բուհմանի անվան միջկրոնական փոխըմբռնման հիմնադրամը, Դաշնային երկրամասի մայրաքաղաք Հանովերի մշակութային վարչությունը:
Եռօրյա համաժողովին ելույթներ կունենան մի շարք անվանի գիտնականներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսրայելից և այլ երկրներից: