Անմիջական ղեկավարն այլևս չի կարողանա պարգևատրել իր աշխատողին․ ներակայացվել է նոր նախագիծ - RadioVan.fm

Онлайн

Անմիջական ղեկավարն այլևս չի կարողանա պարգևատրել իր աշխատողին․ ներակայացվել է նոր նախագիծ

2019-02-13 13:06 , Политика, 1127

Անմիջական ղեկավարն այլևս չի կարողանա պարգևատրել իր աշխատողին․ ներակայացվել է նոր նախագիծ

ՀՀ վարչապետի աշխատակազմը հեղինակել ու այս օրերին Իրավական ակտերի միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշման նախագիծը:

Նպատական է՝ կանոնակարգել և միասնականացնել պետական մարմիններում քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց որակյալ աշխատանքի համար, բացակայող աշխատողին փոխարինելու ժամանակահատվածի կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողներին տրվող պարգևատրումների տրամադրման միասնական կարգավորումները:

Նախագիծը սահամանում է, որ պարգևատրումները տրվում են`

1) որակյալ աշխատանքի համար՝ պարգևատրման ցուցիչների հիման վրա.

2)փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողին՝ համակարգման ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար.

3) անընդմեջ երկու ամիս և ավելի ժամկետով բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար:

Պետական մարմնի ղեկավարի, պետական մարմնի գլխավոր քարտուղարի պարգեւատրումը տրվում է համապատասխան մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտի հիման վրա: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարգևատրումը տրվում է վարչապետի, Սահմանադրական դատարանի անդամների պարգևատրումը՝ Սահմանադրական դատարանի նախագահի, իսկ դատական դեպարտամենտի ղեկավարի պարգեւատրումը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի անհատական իրավական ակտերի հիման վրա։

Դատավորների պարգևատրման չափը որոշվում է տվյալ ամսվա համար բարձրագույն դատական խորհրդի անդամների պարգևատրման համար կիրառված տոկոսաչափերի միջինով:

Պարգևատրման ցուցիչները սահմանվում են ըստ աշխատանքի ակնկալվող արդյունքի մակարդակի:

Մարմնի ղեկավարի համար պարգևատրման ցուցիչներ չեն սահմանվում: Մարմնի ղեկավարը պարգևատրվում է, եթե տվյալ մարմնում աշխատանքի ակնկալվող արդյունքի նվազագույն մակարդակից ցածր արդյունք ունեցող աշխատողների թիվը չի գերազանցում հաշվետու ամսվա ընթացքում փաստացի աշխատած աշխատողների ընդհանուր թվի 10 տոկոսը:

Պարգևատրման ցուցիչը (ցուցանիշը) այն նպատակային արդյունքն է, որն ակնկալվում է ստանալ համապատասխան աշխատողի կողմից կատարվող աշխատանքից:

Պարգևատրման ցուցիչները պետք է սահմանվեն հաշվի առնելով աշխատողի կողմից կատարվող աշխատանքների բնույթը եւ բովանդակությունը:

Պարգևատրման ցուցիչները պետք է լինեն հստակ և չափելի և յուրաքանչյուր աշխատողի աշխատանքից ակնկալվող արդյունքից կախված կարող են ունենալ տարբեր չափման միավորներ:

Աշխատողների համար սահմանված պարգևատրման ցուցիչները պետք է կապված լինեն օրենքով կամ այլ իրավական ակտով համապատասխան աշխատողի լիազորությունների եւ (կամ) գործառույթների շրջանակում իրականացվող աշխատանքների նպատակների հետ եւ բնութագրվեն այդ աշխատանքների յուրաքանչյուր ամսվա ակնկալվող արդյունքներով:

Աշխատողի պարգևատրման չափը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ տոկոսային արտահայտությամբ: Աշխատողի պարգևատրման չափը պետք է արտահայտվի աշխատանքից ակնկալվող և փաստացի ձեռք բերված արդյունքով:

Համապատասխան մարմնում պարգևատրման առավելագույն չափը հաստատում է մարմնի ղեկավարը, որը չի կարող գերազանցել աշխատողի պաշտոնային դրույքաչափի 200 տոկոսը:

Տվյալ ամսվա ընթացքում աշխատողի կատարած աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքները գնահատում է անմիջական ղեկավարը և ներկայացնում է աշխատողին պարգևատրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

Աշխատողը չի պարգևատրվում, եթե աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքի մակարդակը ցածր է աշխատանքի ակնկալվող արդյունքի մակարդակից։ Այս դեպքում աշխատանքի փաստացի ձեռք բերված արդյունքը համարվում է բացասական:

Կարգապահական տույժի ենթարկված աշխատողները ենթակա չեն պարգեւատրման կարգապահական տույժը ստանալու օրվանից սկսած 3 ամսվա ընթացքում:

Աշխատողը պարգևատրվում է, եթե հաշվետու ժամանակահատվածում փաստացի աշխատել է տվյալ ամսվա աշխատանքային օրերի առնվազն երկու երրորդը:

Տեխնիկական սպասարկում իրականացնող անձի պարգևատրման ցուցիչները սահմանում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը՝ հաշվի առնելով աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետներն ու որակը:

Նախագիծին, որը բաց է դիտողություն-առաջարկների համար մինչ փետրվարի 23-ը, կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть