Հայ գրոսմայստերներն ավարտեցին ելույթները Թեհրանի միջազգային մրցաշարում:
Իրանում ավարտվեց Ֆաջրի գավաթի 27-րդ խաղարկությունը: 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ Իրանի չեմպիոն Ֆիրուզա Ալիռեզան: 4 շախմատիստ՝ Սամվել Տեր-Սահակյանը, Պավել Պանկրատովը, Ղաեմ Մաղամին և Մասուդ Մոսադեհպուրը, 7-ական միավորով կիսեցին 2-5-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Պանկրատովը գրավեց 2-րդ տեղը, Մաղամին՝ 3-րդ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը հայտնվեց 5-րդ հորիզոնականում: