Այսօր հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է՝ 84-ամյակը։
Այդ առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրը սկսել է նրա «Ծառերը» ստեղծագործությունից մի հատված ընթերցելով։
Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին։
«Լավերը շուտ են մեռնում։ Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում...»,- ասել է գրողն՝ ինքը։
Հրանտ Մաթևոսյանի սցենարներով նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», «Այս կանաչ - կարմիր աշխարհը» կինոնկարները։