«Սա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ»․ Ծառուկյանը՝ Փաշինյանի ծրագրի մասին - RadioVan.fm

Онлайн

«Սա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ»․ Ծառուկյանը՝ Փաշինյանի ծրագրի մասին

2019-02-12 13:03 , Политика, 1127

«Սա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ»․ Ծառուկյանը՝ Փաշինյանի ծրագրի մասին

«Սա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, սա կառավարության ծրագիր չէ, այստեղ չկան ցուցանիշներհստակ քայլեր»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում կառավարության ծրագրի վերաբերյալ կարծիք է հայտնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով, որ դրանում փոփոխություններ չկատարելու պարագայում իրենց խմբակցությունը դեմկքվեարկի։

Նշենք՝ Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկում է կառավարության ծրագիրը, որը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պատասխանելու է նաև պատգամավորների հարցերին։

Նշենք, որ կառավարությունն իր առաջիկա տարիների գործունեության ծրագիրն ընդունել է փետրվարի 8-ին։ Այդ առիթով հրավիրված արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հռչակել են տնտեսական հեղափոխության հայեցակարգը, որով ազդարարում են տնտեսական հեղափոխության մեկնարկը։

Лента

Рекомендуем посмотреть