NASA-ն հրապարակել Է Մարսի համայնապատկերի տեսագրությունը, որը նկարահանել Է ամերիկյան Curiosity մարսագնացը: Այդ մասին հայտնել Է տիեզերական գործակալության պաշտոնական կայքը:
Նշվում Է, որ մարսագնացն իջել Է Վերա Ռուբինի կատարից, որը գտնվում Է Էլոիդ լեռան վրա՝ Մարսի Գեյլի խառնարանի կենտրոնական բարձրակետին՝ ավելի քան մեկ տարվա հետազոտություններից հետո: Հեռանալուց առաջ մարսագնացը նկարահանել Է Rock Hall գագաթնակետին դրա վերջին հորատման շրջանի 360-աստիճանանոց համայնապատկերը:
Տիեզերական գործակալությունը տեսանյութը մոնտաժել Է այն համայնապատկերի հիման վրա, որը մարսագնացը նկարահանել Է դեկտեմբերի 19-ին:
Curiosity-ն 2012 թվականին վայրԷջք Է կատարել Մարսի Գեյլի խառնարանի շրջանում, որտեղ լավ են երեւում մարսյան գրունտի խորքային շերտերը, որոնք բացահայտում են մոլորակի երկրաբանական պատմությունը: