Punch Boxing-ը և WBC-ն մտադիր են համատեղ WBC գոտի ստեղծել բացառապես հայկական արմատներով բռնցքամարտիկների համար - RadioVan.fm

Онлайн

Punch Boxing-ը և WBC-ն մտադիր են համատեղ WBC գոտի ստեղծել բացառապես հայկական արմատներով բռնցքամարտիկների համար

2019-02-11 20:29 , Спорт, 1517

Punch Boxing-ը և WBC-ն մտադիր են համատեղ WBC գոտի ստեղծել բացառապես հայկական արմատներով բռնցքամարտիկների համար

Punch Boxing-ը և WBC-ն մտադիր են համատեղ WBC գոտի ստեղծել բացառապես հայկական արմատներ ունեցող բռնցքամարտիկների համար:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Punch Boxing Promotions-ի հիմնադիր Արամ Դավթյանը և WBC-ի փոխնախագահ Օքսանա Սեմենիշինան:

«Այժմ աշխատանքներ ենք տանում գոտին ստեղծելու համար: Այդ կերպ փորձում ենք ցույց տալ սիրողական բռնցքամարտիկներին, որ կարիերայի ավարտին իրենց կարող են փորձել պրոֆեսիոնալ ռինգում»,-ասաց Սեմենիշինան:

Արամ Դավթյանի խոսքով` գոտին կխաղարկվի ամենահայտնի քաշային կարգերում: Նախատեսվում է առաջին մենամարտերն անցկացնել մայիսին կամ սեպտեմբերին:

Лента

Рекомендуем посмотреть