Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում արդեն այս տարի սրճարանների փոխարեն կկառուցվի նոր պուրակ: Կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով, թանկարժեք ծառատեսակներով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ծրագրի իրականացման համար հայտարարել բաց մրցույթ՝ գործընթացին մասնակից դարձնելով նաև բնակիչներին:
Հիշեցնենք՝ Ազատության հրապարակին հարող հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը սրճարաններից ազատելու ևդրանք քաղաքին վերադարձնելու մասին քաղաքային իշխանությունները հայտարարեցին այս տարեսկզբին։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը