Քոչարյանը խցում մենակ է, համակարգչի խնդիր ունի - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանը խցում մենակ է, համակարգչի խնդիր ունի

2019-02-11 17:03 , Право, 1564

Քոչարյանը խցում մենակ է, համակարգչի խնդիր ունի

ՀՀ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խցում մենակ է, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում խցերը փոքր են, բայց Քոչարյանը իր նկատմամբ վերաբերմունքից դժգոհ չէ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ այցելել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ունեցել առանձնազրույց, որի ընթացքում էլ բազմաթիվ հարցեր են քննարկել։

Իսկ դժգոհություններ, այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանն ունի։ «Օրինակ՝ ընտանիքի հետ կապված արգելքը, համակարգչի հետ կապված խնդիրը։ Մենք այդ հարցերը նույնպես բարձրացրել ենք։ Համակարգչի հետ կապված այնտեղ նաև օրենսդրական խնդիրներ կան, այսինքն՝ կառավարության որոշմամբ արգելք կա, հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հավելել է Հայաստանի օմբուդսմենը։

Հիշեցնենք՝ 2018-ի հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց: Առաջին ատյանի դատարանի 18.01.2019 թ․ որոշմամբ՝ բավարարվեց Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվեց պաշտպանների միջնորդությունը Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Վերաքննիչ քրեական դատարանը՝ փետրվարի 7-ին կայացրած որոշմամբ՝ մերժեց առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Վերաքննիչի այդ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան, ինչպես նաև գանգատ կներկայացվի ՄԻԵԴ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть