Նյուրնբերգի աճուրդում ձախողվել է Հիտլերի վրձնին պատկանող նկարների վաճառքը՝ գնորդները կասկած են հայտնել - RadioVan.fm

Онлайн

Նյուրնբերգի աճուրդում ձախողվել է Հիտլերի վրձնին պատկանող նկարների վաճառքը՝ գնորդները կասկած են հայտնել

2019-02-11 03:00 , Культура, Шоу бизнес, 1179

Նյուրնբերգի աճուրդում ձախողվել է Հիտլերի վրձնին պատկանող նկարների վաճառքը՝ գնորդները կասկած են հայտնել

Նախօրեին Նյուրնբերգում աճուրդի էին հանվել Ադոլֆ Հիտլերի վրձնին վերագրվող հինգ կտավներ, գրում է The Guardian պարբերականը։

Այդ փաստը, ի թիվս այլոց, աճուրդի ժամանակ վրդովմունքի ալիք է բարձրացրել, նշվում է հոդվածում։

Նկարների մեկնարկային արժեքը բավականին բարձր էր՝ տատանվելով 19 000-ից 45 000 եվրոյի շրջանում:

Ընդ որում՝ նշվում է, որ մի շարք պոտենցիալ գնորդներ կասկած են հայտնել, որ այդ կտավների հեղինակն ինքը Հիտլերն է:

Աճուրդը կազմակերպվել էր Weidler տան կողմից, ընդ որում՝ աճուրդի տունն ինքը որեւէ կերպ չէր մեկնաբանել իր անհաջողությունը՝ նշելով միայն, որ ավելի ուշ կտավները դեռեւս կարող են գտնել իրենց տերերին:

Ավելի վաղ Նյուրնբերգի քաղաքապետ Ուլրիխ Մելին քննադատել էր աճուրդի անցկացումը քաղաքում՝ անվանելով դա «վատ ճաշակի ցուցադրում»:

Մասնավորապես, աճուրդում նացիստական թեմատիկայով իրերից են լեռնային տեսարանն ու սվաստիկայով բազկաթոռը, որը, ենթադրաբար, պատկանում էր Հիտլերին:

Հայտնի է, որ հայրենի Ավստրիայում ապրելու տարիներին Հիտլերը փորձում էր իրեն կերպարվեստի ոլորտում:

Փաստը, որ որոշ կոլեկցիոներներ ցանկանում են գնել երկրի նացիստական անցյալին վերաբերող իրեր, բուռն բացասական արձագանք է առաջացրել:

Лента

Рекомендуем посмотреть